Կանադան սեպտեմբերի 20-ին կանցկացնի դաշնային ընտրություններ՝ 35-օրյա կարճատև նախընտրական քարոզարշավից հետո: Վարչապետ Ջասթին Թրյուդոն օգոստոսի կեսերին նշանակեց այդ արտահերթ ընտրությունները ՝ հույս ունենալով, որ իր Լիբերալ կուսակցությունը կարող է ապահովել Համայնքների Պալատի տեղերի մեծամասնությունը։ Արտահերթ ընտրությունների հիմնական պատճառաբանությունը այն էր, որ Ջասթին Թրյուդոն կարծում էր, որ համավարակի լուծմանն ուղղված կառավարության ծրագրերի վերաբերյալ կանադացիները իրենց կարծիքը և դիրքորոշումը արտահայտելու կարիք ունեն:
Նախկին ընտրությունները տեղի էին ունեցել 2019 թվականի վերջին, որտեղ համընդհանուր ընտրություններից հետո Թրյուդոյի գլխավորությամբ ձևավորվեց փոքրամասնության կառավարություն: Դա իրադարձություններով լի ժամանակաշրջան էր, որը ոչ պակաս կարևորվեց գլոբալ կորոնավիրուսային համավարակի և դրան հաջորդած սոցիալական և տնտեսական ցնցումների հետևանքով:
Սպասվող արտահերթ ընտրություններում Կանադայի գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի և նրա ղեկավարած Լիբերալ կուսակցության հիմնական հակառակորդը համարվում է Պահպանողական կուսակցության ղեկավար Էրին Օ'Թուլն է։ Քարոզարշավի ընթացքում առաջադրված թեկնածուների հիմնական շեշտադրումը ուղղված է եղել տնային տնտեսությունների, շրջակա միջավայրի և առողջապահության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը։ Նախնական արդյունքները արդեն իսկ վկայում են, որ հիմնական թեկնածուների միջև պայքարը թեժ է լինելու և նույնիսկ հնարավոր է, որ ընտրությունները տեղափոխվեն երկրորդ փուլ։
Նմանատիպ այլ հրապարակումներ
Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը Կրկին Միասին՝ Այս Անգամ Արդեն Կարմիր Գորգի Վրա
Զելենսկին Անդրադարձել է Պուտինի Հրապարակած Հոդվածին
