Եվրո2020-ի եզրափակիչ Իտալիա-Անգլիա հանդիպման հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով, որի արդյունքում 3-2 հաշվով Իտալիայի հավաքականը դարձավ Եվրո2020-ի չեմպիոն։ Դրան հետևեց Անգլիայի ազգային հավաքականի որոշ երկրպագուների բուռն արձագանքը և վիրավորանքների տարափը մասնավորապես 11-մետրանոց հարվածները չիրացրած ֆուտբոլիստների հանդեպ։ Ֆուտբոլիստներին թիրախավորեցին սոցիալական ցանցերում, ինչը քննադատության առարկա դարձավ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնը նույնպես անդրադարձել է միջադեպին՝ թիմակիցների հանդեպ ռասիստական բնույթի վիրավորանքը համարելով անընդունելի։ Նա մասնավորապես ասել է․ «Նրանք արժանի են աջակցության, այլ ոչ թե ռասիստական ստոր չարաշահումների։ Եթե դուք սոցիալական ցանցերում ռասիստական բնույթի ստոր հայտարարություններ եք անում, ապա դուք Անգլիայի երկրպագու չեք, և մենք ձեզ չենք ուզում»:
Նմանատիպ այլ հրապարակումներ
Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը Կրկին Միասին՝ Այս Անգամ Արդեն Կարմիր Գորգի Վրա
"Շատ Աշխատել"— Խորհուրդ են Տալիս Հանրահայտ Մարդիկ
Հայաստանը Օլիմպիական Խաղերին Կմասնակցի նաև Գեղասահքում
4 Պատճառ, թե Ինչու են Որոշ Մարդիկ Ֆիլմերը Գերադասում Գրքերից