Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Բաթումիի 17-րդ միջազգային համաժողովի հյուրերին և հայտարարել, որ Եվրոպային ինտեգրվելու Վրաստանի ընտրությունն անբաժանելի է իրենց պատմությունից, և այդ համաժողովը ևս մեկ անգամ հաստատում է դա։
«Այս համաժողովը մեր սեփական և ընդհանուր ստանձնած պարտավորությունների լրջության, եվրոպական ուղու և մեր ընդհանուր եվրոպական ապագայի վկայությունն է», - ասել է Զուրաբիշվիլին, այնուհետև նշել, որ համաժողովը նոր սկիզբ է, որը հույս է տալիս և ենթադրում է նոր պարտավորություններ: Վրաստանի նախագահի խոսքով՝ չորս նախագահների մասնակցությունը առաջին անգամ համաժողովին նշանակում է նոր նվիրվածություն իրենց ընդհանուր նպատակներին։
Նա նաև ընդգծեց համաժողովի կարևորությունը Արևելյան գործընկերության երկրների համար՝ ասելով, որ Բաթումիի համաժողովը ուժեղ ուղերձ է Արևելյան գործընկերության երկրների համար։ «Դա ազդանշան է այն բանի, որ մենք միայնակ չենք այս գործում, որ մեզ աջակցում են, խրախուսում են, բայց դա նաև նշանակում է, որ մենք պետք է անենք շատ ավելին և շատ ավելի կարճ ժամկետներում», - նշել է Զուրաբիշվիլին։
Համաժողովի հիմնական թեման Եվրամիության երեք ասոցացված գործընկերների՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի միջև ընդլայնված համագործակցությունն է և անդրատլանտյան երկխոսությունը ու դրա հետագա զարգացումների հնարավոր սցենարների քննարկումը։
Նմանատիպ այլ հրապարակումներ
Լեհաստանը Ուժեղացնում է Պաշտպանությունը
