Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Նուբար Աֆեյանը










Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Նրանք 

քննարկել են համազգային օրակարգին, ՀՀ կառավարության ծրագրերին, Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։

Նուբար Աֆեյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների և հաջողությունների կապակցությամբ և նշել, որ ընտրությունների արդար և օրինակելի տարբերակը շատ լավ նշան է երկրի ապագայի համար:


<<Գիտեմ, որ շատ խնդիրներ կան թե՛ երկրի, թե՛ ազգի առջև այս վերջին տարվա ճգնաժամերի հետևանքով: Հուսով եմ, որ կկարողանանք զրուցել ապագայի տարբեր մոտեցումների շուրջ: Այսինքն՝ ինչպես փորձել, որպեսզի կարողանանք ապագան ավելի փայլուն և արդյունավետ դարձնել՝ միասնաբար աշխատելով>>, ասել է Նուբար Աֆեյանը։ 

Հանդիպման մասին ավելին՝


Նմանատիպ այլ հրապարակումներ