«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» Թեմայով Դասընթացին Մասնակցության Հրավեր

training_education_ministry_armenia

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի շրջանակում ընդունում է մասնակցության հայտեր:

Դասընթացն ուղղված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետներին, երիտասարդների հետ գործնականում աշխատողներին և նրանց, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Դասընթացը երեք փուլով իրականացվելու է Աղվերանում: Առաջին մոդուլն անցկացվելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-8-ը, երկրորդը՝ նոյեմբերի 1-4-ը, երրորդը՝ նոյեմբերի 22-24-ը:

Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններումհամայնքապետարաններումմշակույթի տներումգրադարաններումՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,
  • երիտասարդության ոլորտում առնվազն երկու տարվա փորձառությունը հավաստող տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • հետաքրքրվածության նամակ՝ ըստ կից ներկայացվող ձևաչափի (առավելագույնը 200 բառ):

Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 24-ը ներառյալ: Դիմումները պետք է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին:

Դասընթացի մասին ավելին՝ https://escs.am/am/news/9805


Նմանատիպ այլ հրապարակումներ

Գիտնականների Աշխատավարձը Բարձրացել է 

Հայաստանը Օլիմպիական Խաղերին Կմասնակցի նաև Գեղասահքում

Բյուրոկրատիա․ Իսկ Ո՞րն է Այլընտրանքը

4 Պատճառ, թե Ինչու են Որոշ Մարդիկ Ֆիլմերը Գերադասում Գրքերից