Հոկտեմբերի 30-ին Ազգային Ժողովրդավարական Բևեռ-ը հերթական հանրահավաքն էր անցկացնում Ազատության Հրապարակում։ Հավաքին ներկա էր նաև ԱԺԲ-ի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը, ով նաև հանդես եկավ ելույթով։ Ելույթում նա հատկապես անդրադարձավ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության վարած հակահայ քաղաքականությանը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում են նաև նոր փաստաթղթեր։ Հանրահավաքից հետո ներկաները երթ կազմակերպեցին դեպի ՀՀ կառավարություն։
Ազգային Ժողովրդավարական Բևեռ-ը հանրահավաքներ է կազմակերպում նաև արտերկրում՝ մասնավորապես ԱՄՆ-ում։ Ըստ կուսակցության ղեկավարների՝ իրենց հանրահավաքների նպատակն է կանխել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոր հակահայ փաստաթղթերի ստորագրումը և հեռացնել իշխանությանը։ Հայաստանում ԱԺԲ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 9-ին։
Նմանատիպ այլ հրապարակումներ
Արարատ Միրզոյանը Հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների Հետ9․5 Միլիոն Դոլար Աջակցություն՝ Ուղղված Հայաստանում Կոռուպցիայի Դեմ Պայքարին
Նախագահ Արմեն Սարգսյանը Պետական Այցով Մեկնել է Իտալիա
Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը