Ի՞նչ Գործոններ են Կարևոր Կազմակերպությունը Արդյունավետ Ղեկավարելու Համար

organization_management_effectiveness_manager








#արդյունավետություն #ղեկավարում #մենեջմենթ #կազմակերպություն 

Արդյունավետ գործող կազմակերպությունները հիմնվում են այն հիմնական բաղադրիչների վրա, որոնք հանդես են գալիս որպես գործընթացների և ընթացակարգերի ընդհանրական համակարգ: Կան մի շարք գործոններ, որոնք կարող են օգնել կազմակերպության գործունեությունը արդյունավետ ղեկավարելու գործում։ Արդյունավետ գործող կազմակերպությունների հիմնական բաղադրիչների բացահայտումը կարող է օգնել այլ կազմակերպությունների ղեկավարներին գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար:

Ռազմավարությունը

Ռազմավարությունը սահմանում է կազմակերպության հստակ պլանը և կառուցվածքը՝ միտված կազմակերպչական հիերարխիկ ղեկավարման, առաքելության և նպատակների ուղղորդմանը: Ռազմավարական ընկերությունները ուսումնասիրում են ոլորտում նորարարությունները և հետևում են մրցակցությանը: Նրանք որոշումներ են կայացնում միայն կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները գնահատելուց հետո։ Որպես հիմնական բաղադրիչ՝ ռազմավարությունը սահմանում է, թե ինչպես է կազմակերպությունը աշխատում և ըստ այդմ՝ որոշումներ կայացնում:

Ճկունությունը

Կազմակերպությունների և ընկերությունների գործունեության հետ մեկտեղ հաճախ փոփոխվում է նաև տվյալ կազմակերպության գործուեեության և առաջարկած ծառայությունների պահանջարկը։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունները պետք է ճկուն մնան փոփոխվող պայմաններին դիմակայելու համար: Կազմակերպության կառուցվածքը նույնպես կարող է փոփոխության և բարելավման կարիք ունենալ՝ պայմանավորված տարբեր գործոններով։ Անարդյունավետ գործող մեխանիզմները պետք է փոխարինվեն կազմակերպության հետագա գործունեությունը անխափան իրականացնելու համար:

Աշխատուժը

Յուրաքանչյուր կազմակերպության գործունեության առանցքային մասն են կազմում նրա աշխատակիցները՝ իրենց մասնագիտական նկարագրով։ Մարդկային կապիտալը սովորաբար համարվում է հենց այն հիմնական սյունը, որի վրա հիմնվում է տվյալ կազմակերպության գործունեությունը, և այն շարժիչ ուժր, որը առաջ է մղում այդ կազմակերպության նպատակային ուղղվածությունը։ Կազմակերպության կամ ընկերության գործունեության արդյունավետ իրականացման համար կարևոր է բոլոր աշխատակիցների ներգրավումը, մասնակցությունը և համագործակցությունը մյուս աշխատակիցների և ղեկավարության հետ։ 

Ղեկավարումը

Կազմակերպության զարգացման կամ դրա գործունեության ձախողման հիմնական պատասխանատուն կազմակերպության ղեկավարն է, քանի որ հենց նա է սահմանում տվյալ կազմակերպության ռազմավարությունը, գնահատում աշխատակիցների աշխատանքը, վերահսկում գործընթացները և կայացնում ամենակարևոր որոշումները։ Այլ կերպ ասած՝ ղեկավարն է որոշում կազմակերպության ուղղությունը։ Արդյունավետ ղեկավարները ունենում են տվյալ ոլորտում մեծ փորձ, լավ հաղորդակցման հմտություններ և տեսլական կազմակերպության ընդհանուր գործունեության համար։ Նրանք խրախուսում են բաց երկխոսությունը՝ տարետեսակ գործընթացների մասին տեղեկանալու և աշխատակիցներին ուղղորդելու համար:

Կորպորատիվ մշակույթը

Կորպորատիվ մշակույթը սահմանվում է տվյալ կազմակերպության առաքելության ու նպատակների շուրջ: Կազմակերպության ղեկավարները պետք է աշխատակիցներին ներկայացնեն այդ կազմակերպության գործունեությունն ու նպատակները՝ որպես կազմակերպության մշակույթը ձևավորման հիմք: Կորպորատիվ մշակույթը բնորոշվում է աշխատակիցների վարքագծի տարբեր դրսևորումներով և վարքագծի ընդհահուր կանոններով՝ արտացոլելով նրանց փոխազդեցությունը: Այնպիսի կորպորատիվ մշակույթը, որը խրախուսում է հաղորդակցությունը և աշխատակիցների աճը, բարձրացնում է կազմակերպության արդյունավետությունը:

Նմանատիպ այլ հրապարակումներ

Ինչպե՞ս Բարելավել Թիմային Աշխատանքը

10 Հատկանիշ, որոնք Անհրաժեշտ են Լավ Ղեկավարներին

Ինչո՞ւ է Հաճախորդների Սպասարկումը Այդքան Կարևոր Բիզնեսի Զարգացման Համար

Բյուրոկրատիա․ Իսկ Ո՞րն է Այլընտրանքը